28 05 2019

ՀՀ 2-րդ նախագահը հանդիպել է աջակիցներին․ տեսանյութ և լուսանկարներ

ՀՀ 2-րդ նախագահը հանդիպել է աջակիցներին․ տեսանյութ և լուսանկարներ

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 28-ին հանդիպել է իր աջակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Հրապարակված լուսանկարներից դատելով՝ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր՝ «Կյանք և ազատություն» գիրքը։

«Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել էր, թե իմ կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, և սպավում է շատ կանխատեսելի հանգիստ, կյանքի շարունակություն, սխալվել եմ: Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի հնարավոր և անհնարին փորձություններն անցյալում են,  բայց սխալվել եմ։ Բանտը քեզ զրկում է ազատության միայն ֆիզիական իմաստից, ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, և ճիշտ հակառակը, շատ լուրջ և նոր շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու։ Ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու, և կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որոնց հետ առաջ շարժվելու և նոր հաղթանակներ ունենալու պարտադիր ճանապարհ է լինելու։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ձեզ բոլորիդ աջակցության համար»,- իր ելույթում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ մեկ տարի առաջ չէր սպասում, որ այսքան անելիքներ կան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ