28 05 2019

Դուք հաջողությամբ կատարում եք առաջադրված խնդիրները․ Նազարբաևը՝ Տիգրան Սարգսյանին

Դուք հաջողությամբ կատարում եք առաջադրված խնդիրները․ Նազարբաևը՝ Տիգրան Սարգսյանին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Նազարբաևի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներն ու ընթացիկ իրավիճակը, Նազարբաեւն ընդգծել է ԵՏՄ տնտեսական գործընկերների աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունը:

«Վաղն այստեղ կկայանա ԵԱՏՄ հոբելյանական նիստը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը, հաջողությամբ կատարում եք առաջադրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջ գնալ»,- ասել է Նազարբաեւը:

Իր հերթին, Տիգրան Սարգսյանը նշել է տնտեսական միության զարգացման գործում ձեռքբերումները՝ նշելով, որ Նազարբաևի՝ 25 տարի առաջ դրսևորած իմաստությունը կենսական անհրաժեշտություն է եղել մեր երկրների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ