28  05  2019

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Նժդեհի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Նժդեհի հիշատակին

Մայիսի 28-ին Հանրապետության օրվա եւ մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի: Այս մասին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ Սպիտակավոր եկեղեցում է ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը։

Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ