27 05 2019

Ադրբեջանը հույսը դրել է Հայաստանի ղեկավարության վրա

Ադրբեջանը հույսը դրել է Հայաստանի ղեկավարության վրա

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը Коммерсантъ-ին տված հարցազրույցում անդրաձարձել է ՀՀ իշխանություններից ունեցած ակնկալիքներից՝ նշելով, որ իրենք հույսեր են կապում ՀՀ ղեկավարության ողջամտության հետ, «այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, առանց տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրվելու` Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց, որի մեջ երկիրն ինքն իրեն է գցել»։

Արձագանքելով այն դիտարկմանը, որ արծիք կա, որ նախ պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև քննարկել տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և փախստականների վերադարձի հարցերը՝ Մամեդյարովը նշել է․«Իմ կարծիքով՝ հակառակն է: Ինչպե՞ս կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը իրենց քաղաքներից և գյուղերից վտարված այդքան անձանց առկայության դեպքում: Մենք պետք է գործենք հենց  քայլ առ քայլ կարգավորման ուղղությամբ, որի սկիզբը պետք է լինի Ադրբեջանի տարածքներից օկուպացիոն ուժերի դուրս բերումը… Հենց դա կլինի  վստահության կառուցման համար պայմանը»:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, որ ԼՂ վերադարձը բանակցային գործընթացին անհրաժեշտություն է, քանի որ Արցախը չի ենթարկվում Երևանին, Մամեդյարովը ասել է․

«Իսկ դուք հարցրե՞լ եք Երևանին` որտե՞ղ են իրեն ծառայությունն անցնում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների որդիները: Ո՞ւր ենք այդքան հաճախ  մեկնում ներկայիս նախագահը և վարչապետը: Հիմնականում ո՞ր հարկ վճարողների հաշվին է  ձևավորվում ձեր կողմից հիշատակված խամաճիկային միավորման  բյուջեն»:

Արձագանքելով ՀՀ վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ինքը մտադիր չէ ձգձգել կամ արգելակել բանակցությունները՝  Մամեդյարովը պատասխանել է. «Մենք կարող ենք միայն աջակցել նման մոտեցմանը: Ադրբեջանը կողմ է, որը միանշանակ հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Եվ մինչ օրս մենք շարունակում ենք մեր հույսերը կապել հակամարտության` բանակցային ճանապարհով կարգավորման հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ