27  05  2019

Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից. 168.am

Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից. 168.am

Կառավարության 168.am-ի աղբյուրի հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:

Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, բայց հակակոռուպցիոն պայքարի անվան տակ քողարկած: Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարարությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը խիստ անհանգստացած է Վենետիկի հանձնաժողովի այս գնահատականով:

Ըստ մեր աղբյուրի, անկախ Փաշինյանի թիմի ջանքերից, Վենետիկի հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներում հայտարարությամբ հանդես գալ  և համապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ