27  05  2019

Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը

Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։

Անցյալ տարվա իշխանափոխությունը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը։

Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ։ Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ... Այլեւս չկա եւ ոչ մի տաբու։ Հանրայինի եթերից կարելի է անարգել Արցախի Հանրապետությունը, Արցախյան շարժման օրորոց Ազատության հրապարակից սպառնալ Արցախի ղեկավարներին, ֆեյսբուքում ֆեյքային ոչնչությունների գարշահոտ երախը ատամ է գցում ու պատառոտում ամենքին եւ ամեն ինչ։

Քֆուր գրող կանայք եւ հոգեվաճառ տղամարդիկ, մարտնչող տգետներ, ազգուրաց անգետներ, դեմք չունեցող, բայց իրենց դեմքի տեղ դնողների ոհմակներ, խրոնիկ հեյթերներ (hater) եւ թեթեւսոլիկ հայպերներ (hyper). հայկականության ապոկալիպսիսի այս խառնիճաղանջ բրիգադը փորձում է տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ, կենսագրություն եւ արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին։

Հանրային կյանքի մեջ արտանետվել են դեղնականաչավուն լեղու գետեր, որոնք այլեւս հոսում են երկրով մեկ՝ առաջացնելով էրոզիա, կոռոզիա, լիզիս։

Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը։ Այդյոք դա դեռ հնարավո՞ր է։ Խոստովանեմ, որ այս խնդիրներն ու հարցերը ինձ առաջնահերթ են անհանգստացնում...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ