25  05  2019

Հայկական կողմը կանխել է Ադրբեջանի՝ դիրքերը բարելավելու փորձը․ Ռազմինֆո

Հայկական կողմը կանխել է Ադրբեջանի՝ դիրքերը բարելավելու փորձը․ Ռազմինֆո

Ամռանը, չկարողանալով ապահովել մատակարարումները, հակառակորդը անցյալ տարվա գործողություններից հետո Նախիջեւանի հատվածում՝ Հունուտ գյուղի ուղղությամբ չի կարողացել մի քանի հենակետ ամրացնել: Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում առաջնագծում իրավիճակին, ասել է ՀՀ ՊՆ հինգերորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը, հաղորդում է «Ռազմինֆոն»:

Փիլոյանը նշեց, որ ամեն տարի եւ՛ հակառակորդի, եւ՛ մեր կողմից տարվում են դիրքերն առաջ տալու աշխատանքներ։ Ըստ նրա՝ միայն երկու օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է միջտարածությունում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել։ Գնդապետը հավելել է, որ այժմ իրավիճակն ավելի հանգիստ է, կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական կողմի ինժեներական աշխատանքների հետ են կապված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ