22  05  2019

Լենա Նազարյանը կոչ է անում տեղեկություններ հրապարակել դատավորների մասին

Լենա Նազարյանը կոչ է անում տեղեկություններ հրապարակել դատավորների մասին

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում հորդորել է տեղեկություններ հրապարակել դատավորների ապօրինությունների մասին։

«Կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել:

Կոռումպացված, անպատկառ վարքով ու տգետ դատավորները տեղ չունեն դատական համակարգում»,- ասված է Նազարյանի գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ