21  05  2019

Գլխավոր դատախազը միայն Ռոբերտ Քոչարյանի դատին մասնակցելու համար է․ կարծիք

Գլխավոր դատախազը միայն Ռոբերտ Քոչարյանի դատին մասնակցելու համար է․ կարծիք

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, միայն Ռ. Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար է: Նա մոռանալով, որ մեկ անձի կողմից կոչ էր արվել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանները, որով դադարեցվել էր Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը և անտեսելով այդ ամենի քրեաիրավական գնահատականը՝ մի քանի ժամ հետո միայն հանձնարարում է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն, բնականոն աշխատանքները խաթարելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն ուղարկել իրենց՝ իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Փաստորեն, վերը նշված լուրջ, սահմանադրական, քրեաիրավական խախտումները թողած՝ ընկել է դրա հետևանքների հետևից…Լավ իրավաբանություն ու տրամաբանություն է խոսք չունեմ…Դուք, փաստորեն, իբր թե գոյություն ունեք. ձեր հայտարարությունից դա է զգացվում…Բնականաբար, լռում են նաև մյուս իրավապահ մարմինները. ինչպես միշտ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ