20 05 2019

Զելենսկին կառավարությանը ստիպել է հրաժարական տալ

Զելենսկին կառավարությանը ստիպել է հրաժարական տալ

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հրաժարական է տալիս, գրում է ТАСС-ը։

Նա հայտնել է, որ նման որոշում է կայացրել, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին ուղղված ուղերձում պարտավորեցրել է կառավարությանը հրաժարական տալ:

«Պաշտոնավարման 3 տարիների ընթացքում չեմ ամաչում նրա համար, թե ինչպես ենք արձագանքել եղած մարտահրավերներին, և ես առաջարկել եմ նախագահին, խորհրդարանին, որպեսզի միասին օրակարգ սահմանենք՝ շտապ ընդունելով Ուկրաինան հզորացնող որոշումներ, սակայն նախագահն այլ ուղի ընտրեց:

Իմ կարծիքով՝ նա իր հայտարարությամբ իր վրա է վերցրել այն բոլոր սպառնալիքների պատասխանատվությունը, որոնք կան օրակարգում»,- ասել է վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ