20 05 2019

Նախագահը չկատարեց պարտականությունը․ դա քրեական օրենսգրքի հոդված է․ գնահատական

Նախագահը չկատարեց պարտականությունը․ դա քրեական օրենսգրքի հոդված է․ գնահատական

ԱԺ նախկին փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանի գնահատականով՝ Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: 

«Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք՝ ուղղակի ամոթ է։

Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու ավելի խորը սխալներ անի։ Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ։ Թե ինչու՝ դուք մտածեք:

Ի դեպ ինքը եւս չկատարեց իր պարտականությունը՝ իսկ դա եւս քրեական օրենսգրքի հոդված է:

Դատաիրավական համակարգի վերանայում անհրաժեշտ է, այդ առումով կաջակցեմ կառավարությանը ինչով կարող եմ։ Միայն թե ոչ այսպիսի անհեռատես ու հակաիրավական ճանապարհով։

Հ.Գ. Իսկ Գագիկ Հարությունյանի ու ԲԴԽ հայտարարության մասին՝ կամ լավը՝ կամ ոչինչ»,- գրել է Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ