18  05  2019

Երկրորդ նախագահի կալանավորումը ոչ ոքի պատիվ չի բերում. Վահան Բաբայան



«Աշխարհը կարող է մեկ մարդ փոխել և ես հավատում եմ դրան, որ այսօր անհնար չէ մարդկանց ադեկվատությունը վերականգնել, ես գտնում եմ որ մեզ դա կհաջողվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ խոսելով իրենց կողմից ընդդմիադիր նոր հարթակի ստեղծման մասին:

Բաբայանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում համերաշխության մթնոլորտ ստեղծելու փոխարեն, հրահրում են՝ հասարակությունն էլ ավելի մասնատվի. «Մեր կուսակցության դերը համերաշխության կամուրջներ ստեղծելն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Բաբայանը նշեց. «Ես գտնում եմ, որ երկրորդ նախագահը պետք է գտնվի ազատության մեջ և այս իրավիճակը, որը կատարվում է այսօր, ակնհայտ է, որ պատիվ չի բերում բոլորիս: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, և ինչի համար են իրեն կալանավորել անհասկանալի մանավանդ վերջին դատավարության ելույթից հետո պարզ է դառնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ