17  05  2019

ԼՂ հարցի սրման դեպքում ահաբեկիչները կարող են հաստատվել Ադրբեջանում․ Փաշինյան

ԼՂ հարցի սրման դեպքում ահաբեկիչները կարող են հաստատվել Ադրբեջանում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արցախա-ադրբեջանական  հակամարտության սրումը կարող է արմատական իսլամիստների համար շատ լավ առիթ դառնալ Ադրբեջանում հիմնավորվելու համար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

ՀՀ վարչապետը նշել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո իսլամիստները դրսևորման համար նոր վայրեր են փնտրում, և Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանը շատ հարմար է այդ առումով։ Այն թույլ կտա գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։

Հենց այս պատճառով էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հակամարտության հարցում սրման հաջորդ փուլը տեղային բնույթ չի կրի: Փաշինյանը նշել է, որ այս պատկերը շատ լավ ընկալում են նաև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է կոնֆլիկտի կարգավորման հարցում և երաշխավոր կդառնա, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ունի անհրաժեշտ բոլոր լծակները, որոնք թույլ են տալիս նոր սրացում թույլ չտալ։ «Եվ ես չեմ կարող հավատալ, որ երբ հարկ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ