17 05 2019

Լևոն Սարգսյանը դատի է տվել էթիկայի հանձնաժողովին

Լևոն Սարգսյանը դատի է տվել էթիկայի հանձնաժողովին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին: Դատարանն արդեն հայցադիմումը վարույթ ընդունելու և հուլիսին նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում է ընդունել:

Համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման՝ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ