17  05  2019

Հայաստանի վրա պատշաճ ճնշում չի գործադրվում. Ալիևը դժգոհել է

Հայաստանի վրա պատշաճ ճնշում չի գործադրվում. Ալիևը դժգոհել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել մուսուլման երկրների դեսպանների հետ, որի ընթացքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Русарминфо-ն:

«Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և օկուպացված 7 տարածքները որպես Ադրբեջանի տարածք: Սակայն Հայաստանի վրա պատշաճ ճնշումներ չեն գործադրվում տարածքների ազատագրման հարցում»,- նշել է նա՝ հավելելով, որ մուսուլման երկրների աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ