16 05 2019

Տեր-Պետրոսյանի հոգեզավակը․ Կարպիս Փաշոյանն ատելություն է քարոզում․ Politik.am

Տեր-Պետրոսյանի հոգեզավակը․ Կարպիս Փաշոյանն ատելություն է քարոզում․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Իրեն Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը համարող, Տեր-Պետրոսյանի մտքի գոհարներով հպարտացող Կարպիս Փաշոյանը չի կարողանում մարսել այն հանգամանքը, որ Արցախի նախկին և ներկա նախագահները երեշխավոր են կանգնել Արցախի առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։

Տեր-Պետրոսյանի ջատագովը մասնավորապես գրել է․«Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, իհարկե Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պատերազմ են հայտարարել Հայաստանի ու Արցախի ժողովրդավարական ապագային, նրանք կասկածի տակ են դրել հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն ու զարգացման հեռանկարները։ 

Իսկապես այս ամենի հետևանքները կարող են ողբերգական լինել, և վերջում ո՞վ է պատասխան տալու այս արկածախնդրության համար»։

Նման գործելակերպը Տեր-Պետրոյսանի քաղաքական գիծը ընդունողներին հարազատ է։ Նրանք շարժվում են հասարակությանը իրար դեմ հանելու գաղափարներով։ Նրանց համար Արցախը ներկայացնող ամեն գործիչ վտանգավոր է, քանի որ Արցախի խնդրի լուծումը հողեր հանձնելու մեջ չի տեսնում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հասարակությունը սուր քննադատության ենթարկեց Փաշոյանի այն միտքը, որի համաձայն 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսները գիտակցաբար չեն գնացել քաջագործության և մահվան, քանի որ չեն էլ հասկացել, թե որտե՞ղ են և ինչի՞ համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ