15 05 2019

Պաշտոնյային, սադրիչին, փողով ցուցարարին ավելանում է կեղծ դիպլոմով գործից ազատվածը

Պաշտոնյային, սադրիչին, փողով ցուցարարին ավելանում է կեղծ դիպլոմով գործից ազատվածը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին զուգահեռ դատարանի դիմաց ընթանում են կողմ և դեմ ցույցեր: Երկրորդ նախագահի դեմ ցույց իրականացնողների մեջ է նաև Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Վահան Զարոյանը, ով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր տվյալ պաշտոնում, իսկ արդեն 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ազատվել էր աշխատանքից: Զարմանալի է՝ «քայլարածը» ընդամենը 5 ամիս է պաշտոնին մնում։ Պարզվեց, սակայն, որ դա ունի պատճառ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչի համար էլ Փաշինյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված քրեական գործը կարճվում է համաներման հիմքով։ Հավանաբար, հենց իմքայլական լինելու հիմքով, քանի որ թիմի անդամներին հանցագործություններ ներելը սովորական երևույթ է։

Հետո մասնակցում էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին, բայց աթոռին չհասավ։

Ամենայն հավանականությամբ, նա միանում է այն փոքրաթիվ մարդկանց, որոնք այժմ ցույցի են դուրս եկել՝ հավանաբար՝ իշխանության մոտ անունը մաքրելու, աչքի ընկնելու և արդյունքում պաշտոնի գնալու կամ պաշտոնը բարձրացնելու հիմքով։ Ամեն դեպքում՝ թե պաշտոնյաներ կան ցույցին, թե նախկին պաշտոնյաներ, թե այլ կուսակցությունների՝ աչքի չընկնող ներկայացուցիչներ։ Առաջիկայում կերևա, թե որն է Փաշինյանի համար կարևոր, որն է հեղափոխական արժեքն ու արժեհամակարգը՝ ընդդեմ Քոչարյանի միտինգին մասնակցե՞լը, թե այլ բան։

Հիշեցնենք, որ օրինակ՝ նույն՝ կեղծ դիպլոմի համար Փաշինյանի ազգականը դատվում է։ Իհարկե՝ վարչապետի խոսքով․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ