15 05 2019

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17-ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ-ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։ Այս մասին մայիսի 15-ին դատարանում հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանն առաջարկեց, որ դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Նախագահող դատավորը, սակայն հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, քանի որ անձը պետք է անպայման ներկայանա և ստորագրի, որ նախազգուշացվել է։

Դատարանը արձանագրեց, որ մայիսի 19-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը եև որ մայիսի 17-ին հաջորդում են աշխատանքային օրեր, մինչդեռ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ կամ երկու օր կարող է պահանջվել դատավորից։

Դավիթ Գրիգորյանը հորդորեց պաշտպանական կողմին դիտարկել երեշխավորողների գոնե մայիսի 16-ին ներկայանալու հնարավորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ