15  05  2019

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ԼՂՀ նախագահի խնդրանքը մարդասիրության ժեստ է. Ղուլյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ԼՂՀ նախագահի խնդրանքը մարդասիրության ժեստ է. Ղուլյան

Ավելի վաղ ասվածն արդեն բավական է հասկանալու, որ խոսքը դատարանի վրա ճնշում բանեցնելու մասին չէ, այլ միայն Հայաստանի երկրորդ նախագահ, Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու։ Այս մասին մայիսի 15-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ նշելով պատճառը, ըստ որի՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դատարան էին ներկայացրել երաշխավորություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու մասին։

«Ուզում եմ, որպեսզի մենք դրան վերաբերվենք որպես բացառապես մարդասիրական, գործընկերային և բարեկամական հարաբերությունների արդյունք»,- ասել է Ղուլյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ