14  05  2019

Ինչո՞ւ է Ադրբեջանն արգելափակել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը

Ինչո՞ւ է Ադրբեջանն արգելափակել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին առիթով գագաթաժողովի ընթացքում հայտնել է, որ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հոբելյանական հռչակագրի հետ կապված Ադրբեջանի բողոքի հարցը պետք է ուղարկվի ԵՄ ղեկավարությանը և նախագահող Ռումինիային, հաղորդում է Minval.az-ը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նախագիծը երկրի համար բավարար չի համարում։

«Ես վստահ եմ՝ դա այդպես է եղել ոչ միայն Ադրբեջանի, այլև ծրագրի անդամ այլ պետությունների համար: Երկար քննարկումներից հետո որոշվել է, որ հռչակագիրը չի բավարարում մեզ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրությունում նշված սկզբունքներին»,- նշել է Մամեդյարովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ