14  05  2019

Ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը

Ինչի՞ մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան զրույցի մանրամասները, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Չինաստանից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների շրջանակում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։

«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – ասել է Կարապետյանը։

Կարապետյանը հիշեցրել է, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ