13  05  2019

Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է․ Երևանի փոխքաղաքապետ

Աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է․ Երևանի փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման թեմային՝ նշելով, որ այդ գործընթացն օրինաչափ է և անխուսափելի։

«Դժվար է 100 կամ 110 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատակցից պահանջել այն որակը և ժամանակի տրամադրումը, որն անհրաժեշտ է մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։ Սա միակ դրդապատճառն է աշխատավարձերի բարձրացման համար։ Խոսքը 1771 ընտանիքի և նրանց բյուջեների եկամուտների բարձրացման մասին է»,- նշել է Երևանի փոխքաղաքապետը։

«Քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը: Ինչ վերաբերում է աշխատակիցների` օտար լեզուների տիրապետելուն, ապա, այո, համայնքային ծառայողները պետք է տիրապետեն օտար լեզուների, քանի որ, եթե մենք ուզում ենք ունենալ նոր մշակույթ, գիտելիքներ, ապա այդ նոր գիտելիքներն արտերկրում են»,- նշել է փոխքաղաքապետը և հավելել. «Մենք դրել ենք մեր աշխատակիցների առաջ այդ պահանջը և սկսում ենք բավականին մեծ թվաքանակով աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցման գործընթաց, որը կֆինանսավորեն միջազգային գործընկեր կազմակերպությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ