13  05  2019

Իշխանական ֆեյքերն իսլամիստների հետ համատե՞ղ են պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ

Իշխանական ֆեյքերն իսլամիստների հետ համատե՞ղ են պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ

Կարինե Մամիկոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջին շրջանում հայկական Ֆեյսբուքը վերածվել է աղբանոցի: Բայց այն, որ մեզանում տեղ ունեն նաև իսլամիստները, և այն, որ իրենք, փաստորեն, ունեն հստակ քաղաքական դիրքորոշում, այ դա ինձ համար զարմանալի էր:

Ուրեմն երեկ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ստեղծումը: Ուշագրավն այն է, որ Yerevan.Today-ի այս թեմայով նյութի տակ ի թիվս այլի նկատվել են իսլամական աշխարհի ներկայացուցիչների հայատառ և լատինատառ մեկնաբանությունները, որոնցից երևում է, որ, փաստորեն, մարդիկ լավ էլ տեղյակ են ներհայաստանյան զարգացումներից:

Սա, իհարկե, կես կատակ: Իսկ եթե լուրջ, ապա, իմ կարծիքով, այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Փաշինյանի թիմին աջակցում են ֆեյսբուքի լուրջ մասնագետներ, ովքեր ալգորիտմներ են մշակել, ինչը թույլ է տալիս նույնաբովանդակ գրառումները մի քանի պրոֆիլներով գրել: Ուղղակի այս դեպքում թավշիստները պրակոլ են տվել:

Սենց որ գնա, սրանք Հայաստանում ԻԳԻԼ-ի հետևորդների պրոֆիլներն էլ կօգտագործեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ