11 05 2019

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով. Գևորգ Պետրոսյան

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով. Գևորգ Պետրոսյան

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով:

Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»... Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:

Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը և հետևիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, և աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին...

Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. դե, իհարկե, միայն մեկը՝ «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը:

Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, լրջանալու և տնտեսական հեղափոխությունը սկսելու ժամանակն է:

Ուշանում ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ