10  05  2019

Փաշինյանի պահապանները տեղյա՞կ չեն, թե նա ինչ է անում. Գևորգ Պետրոսյան



«Ասել, որ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացվածը մի այնպիսի հաշվետվություն էր, որը մեզ՝ ՀՀ բնակիչներիս ունակ է տալ անհոգ կյանքի լիազորագիր՝ շռայլություն կլինի»,- մամուլի ասուլիսում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ կցանկանար ավելի կենսունակ ու կարևոր հարցեր տեղ գտնեին այդ հաշվետվության մեջ: «Նիկոլ Փաշինյանն ասում էր կարող էր 200 կամ 300 կետ լիներ, ես այստեղ լրջության պակաս եմ տեսնում: Եթե իրականում մեկ տարվա մեջ 100 կետով առաջընթաց կա, ինչո՞ւ են Փաշինյանի պահապանները երբեմն քննադատություն հնչեցնելիս ասում՝ մի տարվա մեջ ի՞նչ պետք է անեինք, այսինքն իրենք տեղյա՞կ չեն Փաշինյանն ինչ է անում»,- ասաց Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ