09 05 2019

Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու Քոչարյանի գործը․ Էլինար Վարդանյան



«Գործընթացը, որ տեղի է ունենում Հայաստանում, շատ վիճահարույց է՝ նաև իրավական տեսակետից: Արցախի ազատագրման հարցում լուրջ ներդրում ունեցող մարդիկի կալանքի տակ են կամ քրեական հետապնդման են ենթարկվում: Դա նշանակում է, որ մենք ոչ արժանվույն ենք գնահատում այն ամբողջ ներդրումը, որ ունեցել են այդ մարդիկ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում»,- Yerevan Today-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հերոսների նկատմամբ քրեական գործերին, ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։ Նրա խոսքով, իրավական գործընթացները Հայաստանում բավականին խեղաթյուրված են:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործի քննումից դատավորների հրաժարվելուն վերաբերող հարցին, Վարդանյանն ասաց․ «Թվում է, թե դատավորները համարձակություն չունեն քննելու գործը՝ հավանաբար ելնելով նրանից, որ գործն իրականում շատ խոցելի է, և դժվար է լինելու կայացնելու որոշում, որը դատավորների համար ոչ բարենպաստ իրավիճակ չի ստեղծի՝ հաշվի առնելով, որ մեր դատական համկարգն իրականում որոշակի կախվածություն ունի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ