08  05  2019

«Մոռացկոտ» իշխանությունը չհիշեց Մայիսյան եռատոնը․ Սասուն Միքայելյանը նյարդայնացավ



Այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատողություն արեց ԱԺ ղեկավարությանը՝ եռատոնը չշնորհավորելու համար. «Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»։

ԱԺ նախագահը շնորհավորական խոսք ասաց։

Նշենք, որ Խորհրդարանում իսկապես առաջին դեպքը չէ, որ թե՛ ԱԺ նախագահը, թե՛ մյուսները չեն հիշում կամ չեն շնորհավորում կարևոր և պատմական նշանակություն ունեցող անձնաց կամ իրադարձություններին վերաբերող օրերը:

Նման դեպք տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որ ոչ միայն չշնորհավորեցին, այլև իշխանական թևի ներկայացուցիչներից մի քանիսն էին գնացել Եռաբլուր՝ հիշատակը հարգելու։

Հատկանշական է, որ ԱԺ ղեկավարությունը երբեք չի մոռանում շնորհավորել պատգամավորիների ծննդյան օրերը, հետևաբար ստացվում է՝ տոները չշնորհավորելը իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքականություն է և ոչ թե մոռացկոտության հետևանք:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ