07 05 2019

ՀՀ-ում նապոլեոններ չկան. Ալեն Սիմոնյան



«Այստեղ մարդ չկա, որ պետք է ձեզ մոտ փորձություն անցնի, մենք բոլորս փորձություն անցնում ենք ՀՀ քաղաքացիների մոտ, և այդ փորձությունը մենք շատ լավ ենք անցել. դուք դրա արդյունքները, ենթադրում եմ, որ գիտեք»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակը դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե նոր իշխանությունը սիրեց սուպերվարչապետությունը, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետ էր մինչև ընտրվելը՝ ժողովրդի մոտ եղած իր վստահությամբ. «Այդ օրենքը փոխվելու է սուպերվարչապետի ինստիտուտը՝ այն տեսքով, որով քննադատվել է, այն տեսքով որի մասին խոսվել է, չի մնալու»,- ասաց փոխխոսնակը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ