07  05  2019

Թագաժառանգը հրաժարվել է Երևանում հյուրանոց կառուցել. Գագիկ Ծառուկյան

Թագաժառանգը հրաժարվել է Երևանում հյուրանոց կառուցել. Գագիկ Ծառուկյան

«Երկրի խնդիրները լուծվել, պրծել են, դա է մնացել: Ծառուկյանը մի անգամ գնաց եվրոպառլամենտ, Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 80-ից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեր 25 պատգամավոր կյանքում չի գնացել: Բայց եթե վերտալյոտներ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայինք 40-50-ը տանեինք, տարել եմ ցույց եմ տվել իրենք հիացած գնացին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Պատգամավորը նշեց, որ մարդ պետք է ոչ թե դատարկ-դատարկ խոսի, այլ իր կատարած գործերից խոսի, պետք է փորձ ունենա, իսկ անել բոլորը չեն կարող:

Հարցին՝ Ձեր դեմ բան ունե՞ն, քաղաքական հետապնդման եք ենթարկվո՞ւմ, Ծառուկյանը պատասխանեց.

«Ես ասացի՝ ես չեմ ուզում հավատամ, որ ունեն, չեմ հավատում և չեմ ուզում հավատամ: Իմ ցանկացած քայլը, որ ես անում եմ, ուզում եմ լավ բան արած լինեմ երկրի համար: Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել ա, զարգացել, ծաղկել ա: Այսօր Ծառուկյանի վստահությունը, հավատքը ամբողջ աշխարհում շատ մեծ է, հավատում են, վստահում են, ուզում են քայլեր կատարեն»,- ասաց Ծառուկյանը:

Այնուհետև նշեց, որ թագաժառանգը ուզում էր Երևանում հյուրանոց կառուցի, հազարավոր աշխատատեղ է լինելու, 400 քմ հողի համար 8 մլն դոլար է վճարել, բայց 10 ամիս է՝ ինչ-որ պատճառներով հետաձգում են. «Մարդը հրաժարվել ա, ասում ա՝ ես չեմ ուզում կառուցեմ»:

Քաղաքական հետապնդման վերաբերյալ Ծառուկյանը կրկնեց. «Ես այսօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ, ով չի կարում անի, ո՞նց ա հայերի մոտ պետք ա հարևանը վատ ապրի, չի ընդունի, որ հարևանն իրանից լավ ապրի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ