06 05 2019

Ռեֆորմիստները հրապարակելու են վարչապետի տված և չկատարած խոստումները․Politik.am

Ռեֆորմիստները հրապարակելու են վարչապետի տված և չկատարած խոստումները․Politik.am

Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մայիսի 18-ին հրապարակելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված և չկատարված խոստումների ցանկը, ինչպես նաև իրենց սեփական ծրագիրն ու առաջիկա քայլերը: 

Հավաքվելու են «Ռեֆորմիստներ»-ի համակիրները, կուսակցության ղեկավարը  հանդես կգա ծրագրային ելույթով և կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին Politik.am-ին տեղեկացրել է Վահան Բաբայանը:

Վերջինիս հավաստմամբ` կուսակցությունը քննարկումների ակտիվ փուլի մեջ է. «Համաժողովը, որը կազմակերպում ենք, կոչվում է Update2019: Այսինքն`մենք պետք է քաղաքական դաշտի թարմացման ճանապարհով գնանք և ազատվնեք բոլոր այն բացասական երևույթներց, որոնք այսպես կոչված հեղափոխության արդյունքներն են եղել: Պետք է հասկանանք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել երկիրը այս վիճակից դուրս բերելու համար»:

Update2019 ծրագիրը հենց փորձելու է գտնել դրանց հասնելու ճանապարնրն ու մեխանիզմները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ