03 05 2019

Իրանի նախազգուշացումը՝ հարևան երկրներին

Իրանի նախազգուշացումը՝ հարևան երկրներին

Իսմական հեղափոխության պահապանների կորպուսի Հաթամ ալ-Անբիյայի շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը թանկ կարժենա ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Mehr  գործակալությունը:

«Ակնկալում ենք, որ մեր հարևան երկրները զերծ կմնան ԱՄՆ և Իսրայելի շահերին համապատասխան գործողություններից, որոնք միտված են պատերազմ հրահրել ու անկայունություն ստեղծել տարածաշրջանում։ Իրանի դեմ պատերամը թանկ կարժենա տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ Թեհրանը չի ողջունում որևէ պատերազմ տարածաշրջանում, քանի որ պատերազմը միայն ու միայն օգուտ կբերի ԱՄՆ-ին և Իսրայելին, բայց  Իրանը միշտ պատրաստ է դիմակայելու ցանկացած ագրեսորի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ