02 05 2019

Եթե որևէ մեկը կարող է Ծառուկյանի հետ համեմատվել, ամոթից կարող է տեղնուտեղը զոհվել . Բոստանջյան



«Բազմաթիվ մարդիկ կան, որոնք ոչ մասնագիտություն ունեն, ոչ բան, զբաղվելու գործ չունեն և Գագիկ Ծառուկյանի մասին են ուզում խոսել: Եթե որևէ մեկը կարող է հզորություն ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ համեմատվելու, ամոթից կարող է տեղնուտեղը զոհվել: Ես այստեղ ոչ թե Ծառուկյանի փաստաբանն եմ, այլ ուզում եմ ասել, որ առնվազն այն մարդիկ, որոնք որևէ բան չեն արել ոչ թե հասարակության, այլև իրենց համար, հիմա բարձրաձայնում են այդ հարցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Ինչ վերաբերվում է «Արարատցեմենտի» հետ կապված խնդրին՝ նախկին պատգամավորն ասաց. «Բոլորը պետք է պատշաճ կատարեն իրենց պարտականությունները, քանի որ ցանկացած երկիր ունենում է հաջողություն, եթե տնտեսվարողների համար չի ստեղծում լրացուցիչ լարվածություն»,- ասաց Բոստանջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ