01 05 2019

ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը հայտնել է, որ Միացյալ Նահագները կարող է ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասի գրում է Trend.az-ը։

«ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ է, եւ մենք լի ենք կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որպեսզի օգնենք բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը։

ԱՄՆ-ն կարող է ընդունել ապագայում արտգործնախարարների հանդիպումը։ Այժմ քննարկվում է հանդիպման հավանականությունը։ Հուսով ենք, որ հետագայում կարող ենք դրական նորություն հաղորդել»,- հայտնել է Ուիլյամ Գիլը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ