25  04  2019

Փաշինյանի արձագանքը՝ Էրդողանի ելույթին

Փաշինյանի արձագանքը՝ Էրդողանի ելույթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթին, այն որակել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և «ազգի սպանդի արդարացում»: 

Փաշինյանը միջազգային հանրությանը հորդորել է արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: 

«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու  դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,- գրել է Փաշինյանը Twitter-ի իր էջում։

«Ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», - հավելել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ