24 04 2019

Արարատը հայերին չվերադարձնելով՝ Թուրքիան հանցագործություն է կատարում. Ժիրինովսկի

Արարատը հայերին չվերադարձնելով՝ Թուրքիան հանցագործություն է կատարում. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եույթ է ունեցել Մոսկվայում կայացած ամենամյա «Հիշում և պահանջում եմ» հանրահավաքին, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Rusarminfo-ն։

Ժիրինովսկին նշել է՝ այն, ինչ կատարվել է 104 տարի առաջ, հրեշավոր հանցագործություն է։

«Հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել»,- նշել է նա՝ հավելելով, որ Օսմանյան կայսրության համար հայերի մեղքն այն էր, որ թուրքերին դուր չէր գալիս, որ հանգիստ և խաղաղ ժողովուրդն ապրում էր իր հողում, նրանց կողքին։

«Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին չեն թույլատրում վերադառնալ հայրենիք, չեն վերադարձնում Արարատ լեռը, որը սուրբ է հայ ժողովրդի համար։ Այն Թուրքիային պետք չէ, սակայն այնտեղ հասկանում են դրա արժեքը և չեն վերադարձնում: Եվ դա ևս հանցագործություն է, որի հետ չի կարելի հաշտվել և այն չի կարելի մոռանալ։ Նման բաները մեզ միավորում են։ Եվ ռուսների հանդեպ էլ այսօր նման վերաբերմունք է, Լատվիայում են մեզ ատում, Լեհաստանում»,- նշել է Ժիրինովսկին՝ հավելելով․ «Այսօր այս հանրահավաքում հայերի առջև ելույթ եմ ունենում ոչ միայն ես՝ Վլադիմիր Ժիրինովսկին, այլև Պետդումայի ողջ  Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ես ձեզ խոստանում եմ,  որ մենք ձեզ կպաշտպանենք, ժամանակը ձեր օգտին է աշխատում։ Արդարությունը կհաղթի, իսկ ռուսները նույնպես չեն ների հայ ժողովրդի ցեղասպանությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ