24 04 2019

Սերժ Սարգսյանը կուսակիցների և թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

Սերժ Սարգսյանը կուսակիցների և թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

ՀՀԿ  անդամները՝ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը և այլք,  կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սերժ Սարգսյանը հուշահամալիր էր եկել թոռնիկի հետ: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։Փոխարենը որոշ հարցերի պատասխանեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը կխոսի, կպատասխանի հարցերին։

Հարցին, թե ինչպես է գնահատում նոր ԱԺ աշխատանքը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ նայում, որովհետև կարծում եմ, որ դեռևս խորհրդարան չէ, երբ կդառնա խորհրդարան, կնայեմ անպայման: Ժողովուրդն ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան, հիմա պետք է տեսնենք այս մարդիկ քաղաքականությանն ինչպես են վերաբերվում և ինչպես են արտահայտում իրենց մտքերը»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նորմալ է համարում հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի՝ 8000 անդամ կորցնելը։ «Բնականոն երևույթ է, այդպես պետք է լիներ: Տրամադրվածությունն է հանրության քաղաքական զարգացումների արդյունքում, նման իրավիճակում բնական է»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ