22  04  2019

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սպասվում

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սպասվում

Մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն:

Մասնակցության համար Ադրբեջան է ժամանել թուրքական ստորաբաժանում:

Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու է զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա, և ՀՕՊ միջոցներ: 

Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակման, իրագործման կարողությունների բարձրացումն է: 

2017 թվականի մայիսին Ադրբեջանում՝ Բաքվի մերձակայքում, ևս անկացվել էր թուրք-ադրբեջանական համատեղ ցամաքային զորավարժություն, որին ներգրավվել էր շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ