22  04  2019

Ո՞ր հարցերին չպատասխանեց Փաշինյանը

Ո՞ր հարցերին չպատասխանեց Փաշինյանը

Top-news.am-ը գրում է․ «Վենեսուելան կանգնած է փլուզման շեմին, տնտեսությունն, ըստ էության, արդեն չկա, իսկ Մադուրոն միայ խոսում է, այն էլ անդադար։ Վարչապետ Փաշինյանին, ցավոք, կածես նույնպես հոգեհարազատ է խոսելը։ Նա ժամերով ֆեյսբուքում պատասխանում է հարցերին, գործը թողաց։ Բայց խոսելիս չի անդրադառնում անհարմար թեմաներին։

Բացառություն չէր նաեւ ապրիլի 19-ի ֆեյսբուքյան հարցուպատասխանը:

Փաշինյանը չպատասխանեց հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի: Նշենք ընդամենը մի քանիսը.

1. Ընդունու՞մ է արդյոք, որ Բաղրամյան 26 ճամպրուկներով գումար տանելու իր հայտարարությունը սուտ է եղել, հակառակ դեպքում ինչու հարուցված չեն քրեական գործեր եւ չկան բացահայտումներ։

2. Ընդունո՞ւմ է արդյոք, որ իր խմբարգրած «Հայկական ժամանակ» օրաթերթը տասը տարի շարունակ սուտ եւ կեղծքի է տպագրել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, քանի որ քրեական գործում չկա կառավարության շենքում գործող շտաբի դրվագը, չկա գործարարների եւ նրանց թիկնազորների դրվագը, չկա կոնկրետ գործարարների պահվածքի դրվագները։ Այն, ինչի մասին տարիներ շարունակ գրել է հենց ինքը։

3. Ընդունո՞ւմ է արդյոք, որ փաստահավաք խմբի տվյալները սուտ են եղել, քանի որ քրեական գործում չկա դրանց հիման վրա դրվագներ։

4. Ընդունո՞ւմ է արդյոք օդում կախված լուրերը, որ մի շարք գործարարներ եւ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիայի համար վճարել են մեծ գումարներ, որոնք չեն երեւում բյուջեի մուտքերում։

5. Ընդունո՞ւմ է արդյոք, որ կոնկրետ անձանց հետ հարցեր պարզելու մոտիվացիայով, սնանկանում են համակարգաստեղծ ձեռնարկություններ, օրինակ՝ «Սպայկան»։

6. Ընդունո՞ւմ է արդյոք, որ Դավիթ Սանասարյանի կոռուպցիայի մեղադրանքով փլուզվեց «սրբերի կառավարության» լեգենդը։

7. Ընդունո՞ւմ է արդյոք, որ իր ԱԺ-ում տարբեր բիզնես շրջանակներ կարողանում են անցկացնել իրենց շահերը սպասարկող օրենքներ, ինչի արդյունքում ուղղակի քանդվում է բիզնես դաշտը։ Եւ հասկանո՞ւմ է արդյոք այս ամենի վտանգավորությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ