22 04 2019

Աննախադեպ հաղթանակ․ Զելենսկին հաղթում է 73․18%-ով

Աննախադեպ հաղթանակ․ Զելենսկին հաղթում է 73․18%-ով

«Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին 73,18% ձայնով հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 90․25%-ի մշակումից հետո, տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ տվյալներին։

Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24,49%-ը: Արտասահմանից ընտրություններին մասնակցած քաղաքացիների գրեթե 54 տոկոսն ընտրել է Պորոշենկոյին։

Այս արդյունքը կարելի է նախադեպ համարել Ուկրաինայում․ դեռ ոչ մի նախագահ այսքան ձայն չէր հավաքել, ինչքան շոումեն Վլադիմիր Զելենսկին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ