20  04  2019

Բախումներ՝ Փարիզում․ կա մոտ 200 ձերբկալված և 2 տուժած



Փարիզում անգամ կառավարության զիջումներից հետո դեղին բաճկոնավորները շարունակում են ցույցեր կազմակերպել, ընթանում է բողոքի ալիքի 23-րդ շաբաթը։ Երկրի իշխանություններն արգելել են ակցիայի մասնակիցներին Ելիսեյան պալատի և Աստվածամոր տաճարի մոտ ակցիա իրականացնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Փարիզի փողոցներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարները սկսել են ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, նռնակներ պայթեցնել, ինչին ի պատասխան էլ վերջիններս հատուկ միջոցներ են կիրառել:

Հաղորդվում է, որ այրվում են բարիկադներ, իսկ այսպես կոչված «Սեւ դաշինք» շարժման կողմնակիցները մեքենաներ են այրում։

Խուլիգանների հետ բախումների վայր ոստիկանների հետ միասին ժամանել է նաև ջրցան մեքենա։

Ձերբակալվել է 189 ցուցարար։ 

Ցույցերի ընթացքում տուժել է նվազագույնը երկու քաղաքացի․ նրանք գլխի վնասվածք են ստացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ