18  04  2019

Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի

Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի

«Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, ասենք` առօրյա կյանքում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ խոսելով «Իմ քայլի» պատգամավորների քննադատությունների մասին՝ կապված իր` ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու-չունենալու հետ։

«Տվյալ բան ասած մարդը (Վահագն Հովակիմյանը) իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակ»-ում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունն ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյանն ինչ է արել, և մարդը պետք է հասկանա` ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորը շարունակել ու խոսել: Այս իրավիճակը տեսնելով, որ ամեն մեկը, դերի մեջ մտնելով, ով ավելի երկար կխոսի… Դա արդեն ժողովրդին չի հետաքրքրում: Խնդիրները պետք է քննարկել, առանձին հանդիպել: Այսօր ժողովուրդը սպասում է արդյունքի, փոփոխության ու բարեկեցության»,- ասաց նա և հայտնեց, որ չի պատրաստվում փոխել իր աշխատելաոճը:

Անդրադառնալով «Արարատցեմենտի» աշխատակիցների գործադուլին ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Տարբեր բաներ են ասել, որ փոխանցեմ, ասել եմ՝ մի քանիսը կփոխանցեմ։ Հիմա թող Բաբկեն Թունյանը գործարանի աշխատակիցներին բացատրի։ Ասում են՝ օրենքը սենց ա, մենք էլ ասում ենք՝ցեմենտ չենք արտադրում, այլ կլինկեր ենք արտադրում, օրենքին հակառակ որևէ բան չեմ անում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ արդյոք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպե՞լ է իր հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են: Թող բարի լիներ մինչև էդ որոշում կայացնելը գնար գործարանի պատասխանատուների, ղեկավարների հետ խոսեր մասնագիտորեն, որ էդ Թունյանը հասկանար՝ կլինկերն ինչ ա, ցեմենտն ինչ ա»:

Իսկ Բաբկեն Թունյանի այն պնդմանը, թե ինքը ծանոթ-բարեկամի, այլ շահեր հետապնդելու խնդիր չունի, Ծառուկյանը հակադարձեց. «Տվյալ մարդը իր բարեկամն ա, կարաք ճշտեք, ասեք, թող պարոն Թունյանը ասի, թե որպես հանձնաժողովի նախագահ նա պարտավոր էր հրավիրել ցեմենտի գործարանից մեկին, Հրազդանից որևէ մեկին հրավիրելու, մասնագետների հետ քննարկելու, հասկանալու, և իր համար եթե  1000 ընտանիքը թող նստի տանը կամ ասենք թե էժան լինի շինարարությունը, էժան չի կարա լինի, մենք 40 հազար արդեն ամենաէժանն ենք դրել, պարսկական ցեմենտն էլ ա 40 հազար։ Մարդը, որ լիարժեք պաշտոնյա ա, այդ պաշտոն ոչ թե անձնական վայելքի ա, այլ լիարժեք շատ պատասխանատու հարց ա»։

Ինչ վերաբերվում է իրեն պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումներին, Ծառուկյանը նկատեց. «Բոլորն էլ պետք է ստուգվեն, օրենքի առաջ բոլորը հավասար են, ես ասել եմ առաջինը ինձանից սկսեք, բայց ստուգումներին ձև կա»։

«Առինջ մոլում» ՊԵԿ-ի ստուգումների վերաբերյալ էլ նա ասաց. «Ես ասում եմ, հենց նույն ՊԵԿ-ը, որը լիարժեք ամպագորգոռ բաներ ա խոսում, փաստացի դոկումնետալ սաղ կներկայացնեմ, այդ օրը մտել են շուկա, մարդուց մայկա է վերցրել ՊԵԿ–ի աշխատակիցը՝ 950 դրամ, մարդը տվել ա, փաստացի դոկումնետալ մարդը կա, հետո գնացել, եկել ա, թե բա խնդրում եմ էլի, սա մի քիչ նեղ ա, այ էն մյուսը կտա՞ս, 50 դրամ ավել։ Ասել ա խնդրեմ եղբայր ջան, սա տուր, նա վերցնեմ, ասել ա՝ ՀԴՄ–ն չխփեցիր 50 դրամի, 170 հազար էդ խեղճուկրակ մարդի վրա ակտ ա գրել։ Մարդը ամբողջ օրը լացի մեջ, թե իր ընտանիքը ո՞նց ա պահելու։ Ես դեմ չեմ՝ աբարոտների դեպքում գրեք, բայց եթե մարդը մարդային քայլ ա կատարել, 170 հազար ակտ ա գրել»,-նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ