13 04 2019

Զարթոնքի գյուղապետը տեղի տվեց

Զարթոնքի գյուղապետը տեղի տվեց

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել։ 

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է իրենց գյուղ, մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը:

Գյուղացիներն այժմ տոնում են իրենց հաղթանակը։

Հիշեցնենք, որ  Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ