08  04  2019

ՊՆ հայտարարությունը չեմ հասկանում. Արկադի Տեր-Թադևոսյան․ Tert.am



Իմ կարծիքով, Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սխալ է, պաշտպանության նախարարը զինվոր է, կատարող, ինչ հրաման տան, այն պետք է կատարի, ես նրա հայտարարությունը չեմ հասկանում, գուցե ես եմ սխալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում պաշտպանության նախարարի հնչեցրած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքին, ըստ որի` հայկական կողմը նախահարձակ է լինելու։

«Մի քանի տարի առաջ միշտ էլ ասում էի` մենք իրավունք ունենք հարձակվել, բայց ժամանակներն այնպիսին են, որ մենք պետք է մեր ու թշանամու ուժերը իմանանք։ Վիճակն էն է, որ հիմա ամուր նստել ենք պաշտպանության գծում, բայց ես չեմ  հասկանում` ինչպես կարելի է հարձակվել, հարվածել, իհարկե, կարելի է։ Ադրբեջանը նավթի բոչկի վրա է նստած, ամեն հեկտարի վրա նավթի վիշկեք են, կարանք իսկանդերով խփենք, բայց հարձակվելը, կներեք, միայն մեր բանակով, մեր ռեսուրսներով չենք կարող։ Դիվանգիտությունը պետք է աշխատի այստեղ»,- նշել է նա։

Արկադի  Տեր-Թադևոսյանի  խոսքով՝  մեր  դիվանագիտությունը  թույլ է, կապ  չկա  բանակի և դիվանագիտության միջև։

Գեներալը նշել է, որ մենք խոսում ենք Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու  մասին, ինչին Ադրբեջանը չի համաձայնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ