04 04 2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է Մնացականյանի հետ առաջիկայում հանդիպելու մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է Մնացականյանի հետ առաջիկայում հանդիպելու մասին

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման ժամկետն արդեն համաձայնեցվել է: Այս մասին գրում է Trend-ը։

«Շուտով մենք երկկողմ հանդիպում ենք ունենալու: Մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի հարցով: Դրա մասին կհայտնեն Երևանը և Բաքուն»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ