02 04 2019

Գեներալ Սամվել Կարապետյանի պակասը դեռ շատ ենք զգալու. կարծիք

Գեներալ Սամվել Կարապետյանի պակասը դեռ շատ ենք զգալու. կարծիք

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ապրիլի 2-ին Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատված գեներալ Սամվել Կարապետյանի վերաբերյալ։

«Շնորհակալություն Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Գեներալ Սամվել Կարապետյանի նման օպերատիվ-մարտավարական մտածելակերպով զինվորականի պակասը զինված ուժերում դեռ շատ ենք զգալու՝ հատկապես առաջնագծում լարվածության աճի եւ աստված մի արասցե մարտական գործողությունների վերսկսման դեպքում։

Ես սա պատահական չեմ ասում։ Սամվելին ճանաչում եմ 1991 թվականից։

Ինքնապաշտպանության ուժերի, այնուհետեւ՝ Պաշտպանության բանակի կազմում Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Կարապետյանը փայլուն մարտական ուղի է անցել՝ գլխավորել այն գրոհային զորամասը, որին կարելի էր տեսնել ռազմաճակատի բոլոր ուղղություններով։

Սամվելը մեծ վաստակ ունի նաեւ ապրիլյան մարտական գործողությունների օրերին։

Սկզբում Մարտակերտի, ապա՝ Թալիշի ուղղությամբ իրականացված հակահարձակվողական գործողությունների ժամանակ»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ