02 04 2019

Հնարավոր է՝ հայկական կողմից էլ են սխալներ թույլ տրվել. Դավիթ Տոնոյան

Հնարավոր է՝ հայկական կողմից էլ են սխալներ թույլ տրվել. Դավիթ Տոնոյան

2016-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ հայկական կողմից կարող էին սխալներ թույլ տրվել: «Գուցե սխալներ եղել են: Հնարավոր է՝ ուշացումով են արձագանքել կամ սխալ են գնահատել իրավիճակը», - նշեց Տոնոյանը:

Անդրադառնալով Նյու-Յորքում իր հայտարարությանը՝ «նոր պատերազմ նոր տարածքների համար» ձևակերպման մասով, և Ադրբեջանի ՊՆ արձագանքին, Տոնոյանն ասաց, որ արձագանքից չի զարմանում։ Նրա խոսքով, ավելի լավ է՝ ադրբեջանական կողմը հետևի իր հայտարարություններին՝ մինչ դիմացինին ապակառուցողական համարելը։

Տոնոյանը համարում է, որ իր հայտարարությունը բխում է կառավարության ծրագրից․ «Կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում և իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից, ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե մեր հասարակությունն ինչո՞ւ է զարմանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ