01 04 2019

Առողջապահության նախարարությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը․ կարծիք

Առողջապահության նախարարությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը․ կարծիք

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորիդ հայտնի է, որ ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ` ՀՀ Առողջապահության նախարարության կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման հետ կապված բազմաթիվ իրավախախտումների առնչությամբ։

Այսօր, ՀՀ Առողջապահության նախարարությունը, ապատեղեկատվություն տարածելով, փորձում է կրկին շեղել հանրության ուշադրությունը` «Գարդասիլ-4» պատվաստանյութի առնչությամբ իմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելով որպես «ընդհանրապես պատվաստանյութերին դեմ լինելու մասին միջոցառում»։

Հայտնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են մանիպուլյացիայի ենթարկել մեր հասարակությանը և տարբեր եղանակներով ազդել բժշկական հանրության վրա, որ իրենց այդօրինակ գործողությունները փաստագրվում են և կարող են հանդիսանալ հանցագործության մասին նոր հաղորդման հիմք, որն արդեն կլինի կոնկրետ անձանց վերաբերյալ։

Միաժամանակ, հորդորում եմ ԱՆ որոշ աշխատակիցների չդրսևորվել որպես վախկոտ, կեղծարար ու գործ կարող, այլ, եթե իմ կատարած որևէ գործողության մեջ տեսնում են իրավախախտում, իմ հրապարակած ցանկացած տեղեկատվության մեջ տեսնում են ապատեղեկատվություն, ապա ԴԻՄԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ` պահանջելով օրենքի գերակայություն։

Բացի ԱՆ որոշ «ժամկետանց» աշխատակիցներից, իմ մյուս բոլոր հայրենակիցներին մաղթում եմ լավ օր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ