29 03 2019

Վիեննայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Վիեննայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետ նախատեսվում է Ալիև-Փաշինյան առանձնազրույցը,  որը, ըստ օրակարգի, կտևի 2 ժամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ