28 03 2019

Մարիա Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մարիա Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հետաքրքվել է` ի՞նչ սպասումներ կամ մաղթանքներ ունի Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, կապված վաղը կայանալիք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ:

«Այսօր կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, և կարծում եմ` իրավիճակի վերլուծությունը կտրվի այդ հանդիպման ժամանակ»,- պատասխանել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ