26  03  2019

Սպառազինության համալրման շոշափելի արդյունքներ կան. ԳՇ պետ

Սպառազինության համալրման շոշափելի արդյունքներ կան. ԳՇ պետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը եւ զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված եւ ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները եւ փաստել, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ